ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Հիանալի ընկե՞ր», թե՞ «Վերթերի համախտանիշ»

«Հիանալի ընկե՞ր», թե՞ «Վերթերի համախտանիշ»
28.10.2014 | 12:55

Հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի անգլերենի դասագրքում տեղ գտած բանաստեղծությունը դժգոհության, տարատեսակ քննարկումների առիթ է դարձել: Երեխան ընկճված է, ուզում է փախչել դպրոցից, ծնողին չի վստահում, ապրել չի ուզում: Մոտավորապես այս իմաստն ունի բանաստեղծությունը:
Փորձեցինք պարզել կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը խնդրի առնչությամբ: Մեզ տրամադրվեց դասագրքի հեղինակ Լուսինե Գրիգորյանի պաշտոնական պատասխանը, ըստ որի, «Հիանալի ընկեր» վերնագրով բանաստեղծությունը վերցված է կայքից, որտեղ երեխաները կարող են տեղադրել ծաղրանքի մասին իրենց գրած բանաստեղծությունները, իրենց զգացմունքները կիսելով այն երեխաների հետ, որոնց հուզում է նույն խնդիրը: Լուսինե Գրիգորյանը կարծում է, որ «Հիանալի ընկերը» թույլ է տալիս մեր իրականության մեջ գոյություն ունեցող տհաճ, սակայն անխուսափելի խնդրից մեր երեխաներին զերծ պահելու փոխարեն դաստիարակչական ուղղվածություն տալ դրան: «Այստեղ կարևորվում է նաև ուսուցչի ուղղորդող, դաստիարակչական դերը»,- ասում է նա:
Չգիտես ինչու, այս ամենը հիշեցնում է «Երիտասարդ Վերթերի տառապանքները», որ Եվրոպայում դառնալու էր ինքնասպանության մի շարք դեպքերի պատճառ: Հետագայում առաջ էր գալու «Վերթերի համախտանիշ» տերմինը: Որոշ երկրների իշխանություններն արգելելու էին վեպի տարածումն ու ընթերցումը: Իսկ Գյոթեն, «Ֆաուստը» գրելուց տարիներ անց, ասելու էր. «Ես հորինեցի իմ հերոսին, որ կյանքում Վերթեր չդառնամ»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ